Դարձիր ուսուցիչ՝ մարզերում սովորող աշակերտների համար․ Մենթոր դպրոցների բաց մրցույթ

Դարձիր ուսուցիչ՝ մարզերում սովորող աշակերտների համար․ Մենթոր դպրոցների բաց մրցույթ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։


ԿՏԱԿ–ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

Հարցերի դեպքում խնդրում ենք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին` info@e-school.am կամ զանգահարել 00374 10 57 84 55 /ներքին համար 301/:

Նշենք, որ «E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․–ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար: Սեպտեմբերին ուսուցչի բացակայությամբ պայմանավորված՝ այս կամ այն առարկան չէր դասավանդվում Հայաստանի շուրջ 101 մարզային դպրոցներում։ Ծրագրի մեկնարկից հետո մենթորական աջակցության համար դիմել է 50 դպրոց։ Հայաստանում այս պահին կա 17 մենթոր դպրոց։ Հայտարարված նոր մրցույթի արդյունքում կընդլայնվի արդեն գործող մենթորական ցանցը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և թիրախային դարձնել հեռավար դաընթացների կազմակերպումը։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն