Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

Հուլիսի 15-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման հայաստանյան փորձը, «E-school Armenia» ծրագրի, էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման մեխանիզմների հետագա քայլերը և այլն:

COVID-19 համավարակի պայմաններում, 2020 թ.-ից սկսած, աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել: Որպես առաջնահերթություն՝ պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը՝ ստեղծված իրավիճակում արագ ինքնակազմակերպվելով: Սկսած հեռավար ուսուցման դասընթացների նկարահանման հրապարակը սեփական ռեսուրսներով կահավորելուց (գորգեր՝ սրահի ձայնը խլացնելու համար), տեսախցիկին անծանոթ մանկավարժներին հաղորդավարական հմտություններ սովորեցնելուց մինչև հեռավար ուսուցման վերաբերյալ քաղաքականության մշակումը՝ ԿԳՄՍ նախարարությունը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ, ուսուցիչ-աշակերտ համայնքի ջանքերի ներդրմամբ հաղթահարել են մարտահրավերը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառումը կազմակերպելու համար՝ այն որակելով կրթության շարունակականության ապահովման գործընթացում որպես հետհայացք համավարակից ի վեր անցած զարգացումներին և դժվարություններին:

«Համավարակը լուրջ մարտահրավեր էր ամբողջ աշխարհի համար, շուրջ 1,5 մլրդ երեխա զրկված էր կրթության շարունակականության հնարավորությունից: Ակնհայտ էր՝ ոչ մի երկիր չուներ լուծում՝ չունենալով նախադեպը, որպեսզի այդ փորձով հնարավոր լիներ հասկանալ խնդրի լուծման ճանապարհները: Այդ պայմաններում միակ տարբերակը հեռավար կրթության կազմակերպումն էր: Սա բազմաբնույթ փորձ էր տարբեր համայնքների, ուսուցիչների ու մասնագետների նախաձեռնություններով»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ընթացքում հնարավորինս փորձ է արվել նախանշել այն ուղեցույցներն ու ճանապարհները, որոնք հնարավորություն կտային գործողությունները դարձնել ավելի թիրախային և արդյունավետ:

«Որոշ բաներում հաջողեցինք, որոշներում՝ ոչ, բայց կարծում եմ՝ փորձառությունը շատ օգտակար էր և բերեց մի շարք դրական հետևանքների»,- ընդգծել է Ժ. Անդրեասյանը՝ անդրադառնալով ձեռքբերումներին:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամեն տարի իրականացնում է հետազոտություն՝ դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների և ուսուցիչների հմտությունների վերաբերյալ: 2019 թ. հետազոտությամբ ուսուցիչներից ոչ ոք չէր նշել, որ ունի հեռավար ուսուցման հմտություն: Այսօր այդ նույն հետազոտությունը ցույց կտա տրամագծորեն հակառակ իրավիճակ: Միայն անցած տարի ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է տարբեր հարթակներում, մշակվել են 3 առցանց դասընթացներ՝ ծանոթացնելու տեխնոլոգիական հիմնական գործիքներին և մանկավարժական հմտություններին: Դասընթացները կազմակերպվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համատեղ ջանքերով:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «E-school Armenia» ծրագրի իրականացման ճանապարհին կարևորել է նաև այդ ոլորտում քաղաքականության մշակման հնարավորությունը. «Մենք կարգավորեցինք նաև իրավական դաշտը՝ կազմելով հեռավար ուսուցման կարգը՝ դրանով այլ իրավիճակների համար ևս հնարավորություն ստեղծելով: Էլեկտրոնային ուսուցումը նպաստավոր է ոչ միայն այս կամ այն պատճառով դպրոց չհաճախող աշակերտների, այլև սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ շեշտադրելով հայագիտական բովանդակությունը»:

Ձեռքբերումների շարքում շեշտվել է կրթական որոշ գործընթացների թվայնացումը, մասնավորապես էլեկտրոնային մատյանների ներդրված գործիքակազմի ստեղծումը, որն ունի ֆինանսական հետևանքներ. իրականացվում է առանց տպագրական և թղթային աշխատանքների: Այս տարբերակով դպրոցում մանկավարժի աշխատանքն առավել արդյունավետ է կազմակերպվում, և կրճատվում է վարչարարական աշխատանքը: Նոր գործիքակազմի հետ կապված խնդիրները շտկման փուլում են, և սեպտեմբերին մանկավարժները կաշխատեն թարմացված տարբերակով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը կարևորել է 21-րդ դարում թվային ռեսուրսներից օգտվելու հնարավորությունները՝ միաժամանակ հավելելով. «Պետք չէ սահմանափակվել միայն դրանով. շատ կարևոր է հաշվի առնել նաև երեխաների և ուսուցիչների սոցիալ-հոգեբանական աջակցության դերը և միջոցառումներ ձեռնարկել երեխաների շփումները, համագործակցություններն ապահովելու համար»:
Նա անգնահատելի է համարել ուսուցիչների, տնօրենների դերն աննախադեպ ծանրաբեռնվածությամբ հեռավար ուսուցումը հաղթահարելու գործում:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը պատմել է համավարակի պայմաններում անցած ճանապարհի և հետագա անելիքների մասին. «Այսօր արդեն փորձում ենք «հեռավար ուսուցում» տերմինի փոխարեն գործածել էլեկտրոնային ուսուցումը, որն ավելի լայն համակարգ է: Դրա գաղափարն էլեկտրոնային գործիքների միջոցով կրթությունն ավելի որակյալ և արդյունավետ դարձնելն է: Կան շատ դեպքեր, որոնք հաշվի առնված չեն, և դրանց մշակման աշխատանքներն անպայման իրականացվելու են: Շնորհակալություն ամբողջ կրթական հանրությանը՝ սկսած նախարարությունից մինչև յուրաքանչյուր աշակերտ, որոնք մեծ ջանքեր գործադրեցին՝ համավարակի պայմաններում ապահովելով Հայաստանում կրթության շարունակականությունը»:

 

   

  

 Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՄԵՐ ԹԻՄԸ

Հայկ Դավեյան E-school Armenia նախագծի տնօրեն
Ռաիսա Ավետյան Ապակենտրոնացված հեռավար ուսուցման ավագ համակարգող
Քնարիկ Բաղդասարյան Ապակենտրոնացված հեռավար ուսուցման համակարգող
Սարիբեկ Միրզոյան Կենտրոնացված հեռավար ուսուցման ավագ համակարգող
Վարդ Հովսեփյան Կենտրոնացված հեռավար ուսուցման համակարգող
Էլինա Արիստակեսյան Հասարակայնության հետ կապերի մասնագետ
Նարինե Մեսրոպյան Որակի ապահովման փորձագետ
Նարեկ Հակոբյան Որակի ապահովման փորձագետ
Գայանե Մանուկյան Որակի ապահովման փորձագետ
Տաթեվ Մկրտչյան Որակի ապահովման փորձագետ
Անահիտ Անտոնյան Հայոց լեզու, Գրականություն
Վոլոդյա Գրիգորյան Աշխարհագրություն
Աննա Ասատրյան Ֆրանսերեն
Սարիբեկ Միրզոյան Քիմիա
Փիրուզա Սարգսյան Ֆրանսերեն
Դավիթ Վարժապետյան Մաթեմատիկա
Աստղիկ Հարությունյան Ֆիզիկա
Արաքսյա Նիազյան Ռուսաց լեզու
Գոռ Գալստյան Ֆրանսերեն
Դեզի Օհանյան Երաժշտություն
Արեն Երանոսյան Մաթեմատիկա
Լիլիթ Սարգսյան Դասվար
Հայկ Տոնոյան ՆԶՊ
Մանե Ղեվոնդյան ՀԵՊ
Մաշա Մանուկյան Անգլերեն
Մարիամ Աղաբաբյան Հայոց լեզու, Գրականություն
Մելիք Մկրտչյան Հայոց պատմություն
Նազելի Արզումանյան Կենսաբանություն
Նաիրա Մովսիսյան Շախմատ
Սարինե Ասատրյան Մաթեմատիկա
Սոնա Խաչատրյան Ինֆորմատիկա
Սոֆի Ներսիսյան Անգլերեն
Անի Զաքարյան Ռուսաց լեզու
Լիլիթ Գեվորգյան Հայոց լեզու, Գրականություն

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն