24 մենթոր դպրոցներ 2022-23 ուս․ տարվա սեպտեմբերից իրականացնում են էլեկտրոնային դասեր

24 մենթոր դպրոցներ 2022-23 ուս․ տարվա սեպտեմբերից իրականացնում են էլեկտրոնային դասեր

«E-school Armenia» նախագծի շրջանակում նախապես ընտրված 17 մենթոր դպրոցներին այսօր ավելացել են ևս 7 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Աշակերտներն էլեկտրոնային դասերին մասնակցում են իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով:

Ստորև ներկայացնում ենք մենթոր դպրոցների ցանկը, որոնք, համագործակցելով ծրագրի շահառու հանդիսացող գյուղական դպրոցների հետ, իրականացնում են էլեկտրոնային դասեր։

Երևան

Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Երևանի թիվ 181 հիմնական դպրոց
Երևանի թիվ 37 հիմնական դպրոց
Մ․Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ

Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց
Եղվարդի ավագ դպրոց

ՀՀ Արարատի մարզ

Արտաշատի Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Վանաշենի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց
Սևանի Խ․ Աբովյանի անվան դպրոց
Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց

ՀՀ Լոռու մարզ

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոց
Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա անվան թիվ 1 հիմնական դպրոց
Սպիտակի Ան․ Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց

ՀՀ Շիրակի մարզ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Գյումրու տնտեսագիտական վարժարան

ՀՀ Սյունիքի մարզ

Կապանի Ա. Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

ՀՀ Արագածոտնի մարզ

Թալինի ավագ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ

Արմավիրի Ռ․ Եղոյանի թիվ 1 ավագ դպրոց

Ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ:

«E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում ՀՀ կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` որոշվել է համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն