«Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագիրը ընդլայնվում է․

«Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագիրը ընդլայնվում է․

«Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել ծրագրում նոր ընդգրկված 6 դպրոցների մենթորների վերապատրաստում։ Վերապատրաստման նպատակն էր մենթորներին զինել էլեկտրոնային դասավանդման կարողություններով, հմտություններով և մեթոդաբանությամբ։Հետագայում մենթորները կիրականացնեն վերապատրաստումներ իրենց դպրոցներում և կտարածեն ձեռք բերած փորձը հեռավար դասավանդում իրականացնող ուսուցիչների շրջանում, ինչպես նաև նրանց կտրամադրեն շարունակական մենթորական աջակցություն։ Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, որի շրջանակներում ընդգրկված են եղել 17 մենթոր և 62 պատվիրատու դպրոցներ, ուսուցիչների քանակը հատել է 131-ը, ովքեր ապահովել են կրթության շարունակուկանությունը 3500 աշակերտների համար։

      

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն