Էլեկտրոնային ուսուցում․
մենթոր դպրոցներ

Մենթոր դպրոցներ


ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

E-school Armenia ծրագրի շարունակականությունը ապահովելու և ծրագրի արդյունքում ստեղծված էլեկտրոնային դասավադման կարողությունները ապակենտրոնացնելու նպատակով, 2021 թվականի մարտ ամսին մեկնարկեց «E- SCHOOL ARMENIA ԱՌՑԱՆՑ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագիրը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլետրոնային ուսուցում այն առարկաների համար, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Ծրագրի իրականացման արդյունքում կընտրվեն դպրոցներ, որտեղ կիրականացվի Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում և կստեղծվի մենթորական ցանց։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացը հաջողությամբ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող մարզային դպրոցների աշակերտներին։ Էլեկտրոնային դասավանդման ամբողջ գործընթացը կվերահսկվի E-school Armenia-ի որակի փորձագիտական խմբի կողմից։
unicef ktak.am

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն