Կենտրոնացված
հեռավար ուսուցում

Ինչպե՞ս միանալ

Սիրելի՛ աշակերտ,

Եթե պետք է միանաս կենտրոնացված հեռավար դասերին, ապա հետևիր այս քայլաշարին․

Քայլ 1 - Դպրոցի կողմից տրված մուտքանունով և գաղտնաբառով մուտք գործիր
MS TEAMS ծրագիր (ծրագիրը կարող ես ներբեռնել այն սարքի մեջ, որով պետք է մասնակցես դասերին կամ կարող ես այցելել https://portal.office.com հղմամբ։ Գրանցման քայլերը ներկայացված են այս տեսանյութում։

Քայլ 2 - Միացի՛ր քո դասարանի առարկաների խմբերին հետևյալ հղումների միջոցով(Խնդրում ենք նախապես մուտք գործել ծրագիր, այլապես հղումները չեն աշխատի):

Տարրական դասարաններ Հիմնական դասարաններ Ավագ դասարաններ

Քայլ 3 - Հետևի՛ր դասավանդող ուսուցիչների կողմից տրվող հրահանգներին։

E-school Armenia նախագիծը ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը վեբինարների և էլեկտրոնային նյութերի միջոցով։ Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։

Տեսադասեր

Ածանցյալ. ՄԱՍ 2․ 11-րդ դասարան

Գերմաներեն. Reflexive Verben-Անդրադարձ բայեր. 7-րդ դասարան

Սայաթ-Նովայի արվեստը. 9-րդ դասարան

Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը․ 8-րդ դասարան

Ցուցչային անհավասարումներ․ 11-րդ դասարան

Ցուցչային հավասարումներ․ 11-րդ դասարան


ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

E-school Armenia նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցության արդյունքում։

Նախագծի նպատակն է երեխաների կրթության շարունակականության ապահովումը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում՝ ՀՀ ԿԳՄՍ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար /դիստանցիոն/ կրթության կազմակերպման» կարգին համապատասխան։

Նախագծի շրջանականերում հանրակրթական ծրագրին համապատասխան իրականացվում է տեսադասերի նկարահանում, վեբինարների անցկացում և առցանց հարթակում նյութերի տեղադրում։ Իրականացվել է նաև ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում։
unicef ktak.am

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն