ՄԵՐ ԴԱՍԵՐԸ

«Աշուն է, պայծառ աշուն» Ակսել Բակունց: Համառոտագրություն. 6-րդ դասարան (ժեստերի լեզվով)

Անձրևը. 2-րդ դասարան (ժեստերի լեզվով)

Արագածոտնի մարզ. 9-րդ դասարան (ժեստերի լեզվով)


MICROSOFT TEAMS ՀԱՐԹԱԿԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐ

Սիրելի ծնողներ,

Ձեր երեխայի առցանց կրթության կազմակերպման համար խնդրում ենք հետևել ստորև ներկայացված քայլերին։

Քայլ 1 - Ձեր դպրոցի օպերատորից խնդրեք Ձեր երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը։

Քայլ 2 - մուտքանունն ու գաղտնաբառը ստանալուց հետո գրացվեք, անցնելով https://portal.office.com հղմամբ։ Գրանցման քայլերը ներկայացված են այս տեսանյութում։

Քայլ 3 - միացեք Ձեր երեխայի դասարանի թիմին և հետևեք դասավանդող ուսուցչի հրահանգներին։

Հետևեք այս էջի թարմացումներին։ Այստեղ կտեղադրվեն նաև Ձեր երեխաների դասարանների հղումները։ Գրանցվելով և անցնելով այդ հղումներով դուք հեշտությամբ կկարողանաք օգտվել առցանց դպրոցի կողմից տրամադրվող բովանդակությունից։

Խնդրում ենք հաշվի առնել, որ e-school Armenia նախագիծը ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝ 1) տեսադասերի, 2) վեբինարների և 3) էլեկտրոնային նյութերի միջոցով։ Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։

Գնահատման և մասնակցության հաշվառման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել դպրոց:

Հարգելի ծնողներ, Ձեր դպրոցը տեղեկացված է լինելու աշակերտի ակտիվության և մասնակցության վերաբերյալ։

ՄԵՐ ԹԻՄԸ

Հայկ Դավեյան Նախագծի Տնօրեն
Արտակ Պողոսյան Ռազմավարության գծով Տնօրեն
Աշոտ Խուդգարյան Պրոդյուսեր
Բելլա Վասիլյան Համակարգող
Վարդ Հովսեփյան Համակարգող
Վահե Այվազյան Օպերատոր
Անդրանիկ Արթենյան Օպերատոր

Նախագծի տեսլականն է

ազգային մակարդակում առաջնորդել կրթական նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և ձևավորել դասավանդողների և ուսումնառողների ապագա սերունդներ։

Նախագծի առաքելությունն է

աջակցել դպրոցներին՝ դասավանդման և ուսումնառության փորձի ներդրման, և աշակերտներին՝ կրթական հաջողության հասնելու մեջ։ Դա իրականացնել հետևյալ միջոցներով՝

  • օրինակելի կրթական գործընթացի նախագծում,
  • ինտերակտիվ թվային հարթակների կիրարկում,
  • նորարարական տեխնոլոգիաների ներդրում,
  • կրթական տեխնոլոգիաների արդյունավետ ներկառուցում։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Բուռնազյան 37, Երևան 0005, Հայաստանի Հանրապետություն

(+374 10) 578453,
(+374 10) 578455

info@e-school.am